loader
«Ելքը» վերջապես հայտնաբերեց մեղավորներին

«Ելքը» վերջապես հայտնաբերեց մեղավորներին

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԵՆ, ՀՈ ԶՈՌՈՎ ՉԻ

«Ելք» դաշինքը գնաճի դեմ բողոքի երթ է կազմակերպում, ու քաղաքական այդ ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք փորձում են կոնկրետ հարց լուծել և իշխանափոխության պահանջ չեն ներկայացնելու։ Իսկ Սասուն Միքայելյանն ավելի հեռուն է գնում ու ասում. «իշխանափոխության տանողներն էին, որ էս օրը գցեցին ժողովրդին, ընդդիմությունն էլ վերացավ»։ Նույն Սասուն Միքայելյանն, ի դեպ, ամեն առիթով Սերժ Սարգսյանին անվանում է «մարտական ընկեր» ու հայտարարում, թե լավ կլինի, որ հաջորդ վարչապետը հենց նա դառնա, բայց խնդիրը սա չէ։ Խնդիրն այն է, որ «Ելք» դաշինքը փաստորեն մեղավորներին գտել է։ Պարզվում է՝ ընդդիմությունն իշխանափոխություն էր պահանջում, դրա համար էլ «ժողովուրդն էս օրն է ընկել»։

Փորձենք հասկանալ։ Որպես կանոն՝ ընդդիմություն է համարվում այն ուժը, որն ունի հստակ ծրագրեր և ձգտում է հասնել իշխանության (այսինքն՝ իշխանափոխություն իրականացնել), որպեսզի իրականացնի իր ծրագրերը։ Հետևաբար՝ այն ուժը, որը չի ձգտում իշխանափոխության, ընդդիմություն համարվել չի կարող։ Շատ-շատ՝ կարող է համարվել այլընտրանք կամ հասարակական կազմակերպության պես մի բան (եթե ցանկանում է որևէ կոնկրետ հարց լուծել՝ ասենք, Թեղուտի կամ երթուղայինների ուղեվարձի բարձրացումը կանխելու նման)։ Եվ «Ելքում» դա շատ լավ գիտակցում են, դրա համար էլ արձանագրում են, որ «ընդդիմությունը վերացավ» (այլապես անհասկանալի կլիներ, թե ինչու է նման հայտարարություն հնչում ինքն իրեն իսկական ընդդիմություն համարող ուժի ներկայացուցչի շուրթերից)։ Հասարակությունն, ի դեպ, նույնպես շատ լավ գիտակցում է, որ «ընդդիմությունը վերացավ» (համենայն դեպս՝ խորհրդարանից), դրա համար էլ «Ելքի» նկատմամբ թերահավատությունն օրեցօր խորանում է։

Գրիգոր Ոսկանյան

Ամբողջական՝ «Չորրորդ իշխանություն»-ում.

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս