loader
«Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Նիկոլ Փաշինյանին

«Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Նիկոլ Փաշինյանին

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրել է.

««Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս