loader
Երբ մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա. Արայիկ Հարությունյան

Երբ մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա. Արայիկ Հարությունյան

Մենք ազատ, անկախ ընտրություններ անցկացնելու կամք ունենք: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և որպես օրինակ՝ մեջերեց Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունները:

«Ժողովորդը լիարժեք հնարավորություն ունի առաջին անգամ ձևավորելու և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, որն իրեն է ներկայացնելու»,- կարևորեց նա:

Լրագրողները հարցրեցին, թե լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին ներկայացված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, «ՔՊ» կուսակցության վարչության անդամը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի:

Ինչ վերաբերում է քրեական հեղինակություն «Տույի» քրոջ մասին տեղեկատվությանը, թե նա ևս առաջադրվելու է Քանաքեռ- Զեյթուն վարչական համայնքում, Հարությունյանն ասաց. «Երբ դուք մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա, վստահ եմ»:

Վերջինս գտնում է, որ այն սկզբունքը, որը դրված է ցուցակի ձևավորման հիմքում, հասարակությանը դուր կգա: Անդամները պետք է ունենան, որոշակի քաղաքական հետագիծ և պրոֆեսիոնալիզմ:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտրությունների ժամանակ «ՔՊ»-ին ինչ-որ կերպ աջակցեն մյուս քրեական հեղինակություններն ու օլիգարխներն, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ըստ էության՝ համապետական ընտրությանը հավասար ընտրություն Երևան քաղաքում անցել է, որևէ նման երևույթ տեսե՞լ եք: Վստահաբար այստեղ էլ չեք տեսնի»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս