loader
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանի հայտարարագիրը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանի հայտարարագիրը

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է Արթուր Ստեփանյանը: Վերջինիս 2017 թվականի հոկտեմբերի 25-ին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ Ստեփանյանն ունի արտադրական նշանակության շինություն (արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինություն), որի մասին տվյաները, սակայն, պաշտպանված են, երկու՝ PORSCHE CAYENNE 3.6 և MERCEDES-BENZ G500 մակնիշի մեքենա

Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերի, ներդրումների և հանձնած փոխառությունների մասին տվյալները բացակայում են: 

Ստեփանյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են  133,950,000.00 ՀՀ դրամ և 39,000.00 ԱՄՆ դոլար: 

Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 2,474,260.00 ՀՀ դրամ: 

Նշենք, որ 2000-2007թթ. Ստեփանյանը եղել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի առևտրային տնօրենը, 2007-2009թթ.` գործադիր տնօրենը: 2011 թվականից եղել է «Քեթրին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 3 ընտրատարածքից և պատգամավոր է եղել մինչև 2017 թվականը, երբ ստանձնել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Հետաքրքրական է նաև Ստեփանյանի՝ 2016 թվականին ներկայացրած հայտարարագիրը: Այստեղ բացակայում է PORSCHE CAYENNE 3.6 մակնիշի մեքենայի մասին տեղեկությունները, և չնայած վերջինիս դրամական միջոցները մնացել են նույնը, բայց անձի եկամուտները 2016 հարկային տարում կազմել են 6,518,690.00 ՀՀ դրամ, այսինքն մոտ 4 միլիոնով ավելի քան 2017-ին: 

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս