loader

Երևանի ավագանին արտահերթ նիստում ընտրում է քաղաքապետ. ուղիղ

Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստում ընտրում է քաղաքապետ:

Առաջադրված միակ թեկնածուն Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանն է։

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին սահմանված կարգով պետք է նոր քաղաքապետ ընտրի, սակայն ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ ավագանու արտահերթ ընտրություններին ո՛չ թեկնածու են առաջադրելու, և ո՛չ էլ մասնակցելու են նիստին։

 Քաղաքապետարանի առջև հավաքվել են Զարուհի Փոստանջյանի համակիրները և կոչ են անում նրան ընտրել:

Նշենք, որ եթե առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա ավագանին կցրվի: Երևանի մասին օրենքի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են հետևյալ կարգով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Սակայն չի բացառվում նաև, որ ոչ թե նոր քաղաքապետն ընտրվի գործող ավագանու կազմից, այլ պարզապես ավագանին լուծարվի: Համաձայն օրենքի՝ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս