loader
Երևանի քաղաքապետին կընտրեն հուլիսի 16-ին

Երևանի քաղաքապետին կընտրեն հուլիսի 16-ին

Այսօր օրենքի ուժով հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու 46 անդամներից 34-ը կողմ քվեարկեցին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի առաջարկին: Համաձայն դրա՝  Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենա հուլիսի 16-ին` ժամը 11.00-ին: 11 ավագանու անդամ էլ դեմ էր, որ Երևանի քաղաքապետին ընտրեն հուլիսի 16-ին, իսկ մեկ հոգի էլ ձեռնպահ էր քվեարկել:

Իսկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի առաջարկությանը` քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը, չընդունվեց ավագանու մեծամասնության կողմից:

Նշենք, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 45 և 46-րդ հոդվածների համաձայն՝ այսօր օրենքի ուժով հրավիրվել էր ավագանու նիստ, որի ընթացքում որոշվելու էր Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։

Նիստը վարում էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը: Ըստ Երևանի մասին օրենքի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։

Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս