loader
Երկրի թիվ մեկ բարեգործն այդքան էլ առատաձեռն չէ. փաստեր

Երկրի թիվ մեկ բարեգործն այդքան էլ առատաձեռն չէ. փաստեր

Այս օրերին քաղաքական թիվ մեկ թեման «Բարեգործության մասին» ՀՀ օրենքն է: Նախատեսվում է օրենքում փոփոխություններ կատարել: Թեման թեժ քննարկումներ էր առաջացրել Ազգային ժողովում: Նախագծի շուրջ բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Նրանք պնդում են, որ օրենքն ուղղված է բարեգործ Գագիկ Ծառուկյանի դեմ: Վերջինիս կուսակցական ընկերները հայտարարում են, որ հանրապետությունում բարեգործությունների 95 տոկոսը Գագիկ Ծառուկյանի միջոցներով է կատարվում: Նրանք նաև հարց են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե խորհրդակցե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ:

«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներն անգամ սպառնում են, որ եթե օրենքը կյանքի կոչվի, Ծառուկյանին կհորդորեն դադարեցնել բարեգործական ծրագրերը:

Հայաստան 24-ը փորձեց պարզել, թե բարեգործի գումարներից քանի՞ տոկոսն է բաժին հասել բարեգործական ամենամեծ կազմակերպությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Պարզվում է՝ երկրի թիվ մեկ բարեգործն այդքան էլ առատաձեռն չի գտնվել հիմնադրամի նկատմամբ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ Գագիկ Ծառուկյանը միայն մեկ անգամ է 100 միլիոն դրամ գումար փոխանցել:

Նվիրատվությունը կատարել է 2016 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում: Նշենք, որ 1992-2017թթ. ընթացքում հիմնադրամն իրականացրել է մոտ 340 մլն դոլարի ծրագրեր Հայաստանում և Արցախում:

Ի դեպ, 25 տարիների ընթացքում հիմնադրամի կողմից Հայաստան է ներմուծվել ավելի քան 40 մլն դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, գրենական պիտույքներ և այլ ապրանքներ:

Կից ներկայացնում ենք նաև հեռուստամարաթոնների ընթացքում հավաքված ընդհանուր գումարը՝ ըստ տարիների:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս