loader
Երկու բառ ասեմ պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին. Գագիկ Ծառուկյան

Երկու բառ ասեմ պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու բառ ուներ ասելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Նա ԱԺ ամբիոնից դիմեց կլասիկ պատգամավորին:

«Երկու բառ ասեմ պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին: Դուք տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ: Լիարժեք ինքն է հարցը տվել, ես պատախանել եմ և պատասխանից հետո ինքը մոտեցել է, ես իրա ձեռքը ջերմ սեղմել եմ և ամսի 10-ին էլ ես շնորհավորել եմ: Ասենք, թե իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը որ չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Դե, կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքն էլ չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ, ի՞նչ ասեմ: Ում հարցին ինչ պատախանում ենք՝ մինչև մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի: Եթե որևէ մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»,- ասաց նա:

Ծառուկյանի խոսքով՝ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի հանդեպ, այս հարցում առաջնորդվում են՝ ով ավելի արդյունավետ կաշխատի, նա էլ թող լինի ԱԺ փոխխոսնակ սկզբունքով։

«Ես որևէ խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ»,- ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև այլ խնդիրների՝ հարկային և վարկային, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս