loader
Երկու օր սպասենք. Տոնոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Երկու օր սպասենք. Տոնոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

Դուշանբեի պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը նվազել է: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պնախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների ինժեներական աշխատանքների դեպքում մենք ահազանգում ենք, որ դադարեցնեն: Մինչ այս պահը շատ կառուցողական արձագանքում են»,- ներկայացրեց նախարարի պաշտոնակատարը:

Հարցին՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Տոնոյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ»։

Վերջինիս կարծիքով՝ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը ՀԱՊԿ-ում:

«Հաշվի առնելով, որ պաշտոնավարումը մինչև 2020 թվականը Հայաստանինն է, որոշումը կկայացվի, երկու օրվա ընթացքում կտեղեկացնենք: Կա նորմատիվ իրավակարգավորում ՀԱՊԿ-ում, պետք է որոշում կայացվի երկրի ղեկավարների կողմից: Այս փուլում մեր հերթն է: Եկեք, երկու օր սպասենք, որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես ուղղակի տեղյակ չեմ»,- ասաց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս