loader
Էս տեմպերով Շարմազանովը 15 թիվն էլ կհիշի

Էս տեմպերով Շարմազանովը 15 թիվն էլ կհիշի

«Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունները հանրապետականները ձևի առումով ոչ համաչափ են որակում: Գնահատականը երեկ կուսակցության ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասել է, որ 37 թիվը չէ, երբ դիմակներով ներխուժում են ինչ-որ տեղ և գործողություններ իրականացնում:

«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ և չենք բացառում դրանց հավանականությունը: Որպես քաղաքական ուժ՝ բացարձակապես օրինականության կողմնակից ենք և ուշի-ուշով հետևում ենք գործընթացին: Սա 37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին՝ առանց դիմակներով ներխուժման, չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ: Ամեն ինչ պետք է լինի իրավունքի սահմաններում, բայց ձևը համաչափ չէ»,- մասնավորապես, հայտնել է ՀՀԿ խոսնակը:

Հանրապետականներն այսօր բողոքում են դիմակավորված մարդկանցից, սակայն մոտ 2 ամիս առաջ հենց իրենք էին դիմակավորված մարդիկ ուղարկել՝ քարկոծելու խաղաղ ցուցարներին:

Հարկ է ՀՀԿ-ին հիշեցնել, որ վերոնշյալ գործում դիմակավորված ուժային կառույցի ներկայացուցիչներն, ըստ նախատեսված հագուկապի, իրենց մասնագիտական աշխատանքն են կատարել: Մինչդեռ իրենք բողոքի ակցիաների ժամանակ բժշկական դիմակներով մարդկանց էին գործի դրել: Էրեբունի վարչական շրջանում հենց այդ նույն դիմակավորված անձինք՝ զինված փայտե մահակներով ու քարերով հարվածներ էին հասցրել ցուցարարներին։

Ընդ որում՝ ժողովրդական ընդվզման ցույցերում գործողություններ էին կատարում նաև ԱԱԾ-ի ներկայացուցիչները: Շատերս ենք ականատես եղել, թե ինչպես  են նրանք հարձակվում  մարդկանց վրա՝ նույնիսկ անչափահաս երեխաներին բռնի ձևով հեռացնում փողոցից: Նույն այդ դիմակներից կրում էին նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու անհայտ անձինք, որոնք ցուցարարների նկատմամբ բռնություն էին կատարում:

 Հ.Գ. Եթե ուժային կառույցի գործողությունն Էդուրարդ Շարմազանովը 37 թվի հետ է համեմատում, ապա ձերբակալություն սկսվելու դեպքում այն պետք է 15 թվի հետ համեմատական անցկացնի:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս