loader
Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին:

Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ մանրամասնելով, որ Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, ըստ որի՝ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, փոխանցում է Ազատությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս