loader
Եթե ծրագիրը չփոխվի, մենք կողմ քվեարկել չենք կարող. Գագիկ Ծառուկյան

Եթե ծրագիրը չփոխվի, մենք կողմ քվեարկել չենք կարող. Գագիկ Ծառուկյան

Կառավարության ծրագիրը շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով և ցանկություններով լի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ծրագրի մասին իր տպավորությունները հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանն անկեղծանում և չի թաքցնում, որ ծրագրում կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդն իր կյանքում կզգա դրական փոփոխություններ:

«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն՝ մենք կողմ քվեարկել չենք կարող»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Նրա կարծիքով՝ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որն այսօր, ըստ նրա, ծրագրում բացակայում է:

«Որևիցե թիվ, որ ասենք, 2019 թվականին ինչ գումարներ և ինչ մեխանիզմներ պետք է լինեն, չկա: Առանց դրա չի լինի: Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ են օրենքներ ու պայմաններ փոխել: Մեր պայմանները պետք է ավելի լավը լինեն, արդյունավետ, շահույթն ավելի մեծ, որ ներդրողները գան, հերթ կանգնեն, կառավարությունն էլ որոշի, թե ում հետ աշխատի»,- նշեց նա:

Ծառուկյանի խոսքով՝ քաղաքական հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ և կամք, իսկ տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուր, ժամկետներ և մեխանիզմ։

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս