loader
Եթե դավադրություն լինի, իր խոսքն էլի պետք է ժողովուրդն ասի. Փաշինյան

Եթե դավադրություն լինի, իր խոսքն էլի պետք է ժողովուրդն ասի. Փաշինյան

Վաղը լրանում է վարչապետի թեկնածուի առաջադրման առաջին ժամկետը: Եվ ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Իսկ այս ընթացքում սկզբունքորեն կարո՞ղ են լինել դավադրություններ ԱԺ արտահերթ ընտրությունները ձախողելու համար՝ հարց բարձրացրեց Փաշինյանը և պատասխանեց. «Տեսականորեն, այո: Այսօր Սահմանադրությամբ գործող ԱԺ-ն լուծարելու այլ տարբերակ գոյություն չունի: Տարբերակն այն է, որ Սահմանադրությունը փոխվեր, որտեղ առանց վարչապետի հրաժարականի հնարավոր լիներ ԱԺ-ն լուծարել: Սցենարը կար, բայց մենք որոշեցինք այդ ճանապարհով չգնալ: Ինչո՞ւ, որովհետև ես զգացի, որ կարող են լինել մեկնաբանություններ, որ ես հեղափոխության արդյունքում հասել եմ վարչապետի պաշտոնին, երկու ձեռքով կառչել եմ վարչապետի աթոռից և որևէ կերպ բաց չեմ ուզում թողնել»:

Փաշինյանն ասաց, որ քաղաքական ուժերը հայտարարել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի: Այդուհանդերձ, ըստ Փաշինյանի, եթե նման դավադրություն լինի, իր խոսքն էլի պետք է ասի ժողովուրդը:

«Ես պետք է դիմեմ ձեզ՝ կոչ անեմ, խնդրեմ, որ նորից հավաքվենք և մեր խոսքն ասենք: Ժողովուդը, եթե իր խոսքն ասի, ես ինձ համարում եմ ժողովրդի կամքի արտահայտման և ի կատար ածելու երաշխավորը: Այնպես, որ սիրելի ժողովուրդ, հետևեք իրադարձություններին, իրար հետ որոշումներ կայացնենք՝ ըստ անհրաժեշտության»,- դիմեց ժողովրդին վարչապետի պաշտոնակատարը:

Նա կրկին շեշտեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացուն ակնհայտ է: Վերջինս հույս հայտնեց, որ այս ըմբռնմանը հակասող գործողություններ քաղաքական ուժերը չեն անի, որովհետև, ըստ նրա, դա նույնիսկ քաղաքական պայքարի հայտ չի լինի, այլ իրավիճակն ապակայունացնող գործառույթ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս