loader
Եվրահանձնաժողովը հայտարարել Է Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

Եվրահանձնաժողովը հայտարարել Է Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել Է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ Է մտնում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում Է քաղաքական երկխոսության, տնտեսության և անվտանգության ոլորտները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հայտնել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

«ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ստորագրվել Է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այսօրվանից կիրառվում Է ժամանակավոր հիմքի վրա: Համաձայնագիրը ներառում Է քաղաքական, տնտեսական և այլ հարցեր»,-ասված Է հաղորդագրության մեջ:

«Համաձայնագիրը կոչված Է շոշափելի օգուտ բերել Եվրամիության և Հայաստանի քաղաքացիներին: Դա արվելու Է, օրինակ, անվտանգության, ներդրումային կլիմայի բարելավման, աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման հաշվին: Այսօրվա դրությամբ համաձայնագրի մեծ մասը կիրառվելու Է ժամանակավոր հիմքի վրա»,-հայտնել Է ԵՀ-ն:

Նախատեսվում Է ստեղծել «շրջանակներ, որոնք թույլ կտան վարել կանոնավոր երկխոսություն, աշխատել ներքին բարեփոխումների հետ կապված հարցերի վրա, համագործակցել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, բանկային գործն ու ֆինանսական ծառայությունները»: Բացի այդ, համաձայնագրի՝ առևտրի հետ կապված առանձին մասեր նույնպես կիրառվելու են այսօրվանից: Համաձայնագիրն արդեն վավերացված Է Հայաստանի կողմից և վավերացման փուլում Է ԵՄ-ի պետությունների կողմից: Այն վավերացրել է ԵՄ երեք պետություն՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան: 

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացի և ԵՄ-ի շրջանակներում ընթացակարգերի ավարտվելուց հետո:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս