loader
Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրեցին Գործընկերության առաջնահերթությունները

Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրեցին Գործընկերության առաջնահերթությունները

Այսօր Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը, փոխանցում է azatutyun.am-ը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժինը, փաստաթուղթը սահմանում է առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները նոր՝ Եվրոպական միություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ:

Համագործակցության չորս ոլորտներն են՝

  • Կառույցների հզորացում և պատշաճ կառավարում:
  • Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ:
  • Միակցվածություն, էներգաարդյունավետություն, բնապահպանություն և կլիմա
  • Շարժունություն և մարդկանց միջև շփումներ:

Գործընկերության առաջնահերթությունները առանցքային նշանակություն կունենան մինչև 2020 թվականը Հայաստանին տրամադրվելիք ԵՄ աջակցությունն առաջնորդելու հարցում: Նշյալ ժամանակահատվածում ԵՄ-ն կողմից Հայաստանին հատկացվել է 160 մլն եվրո՝ ներդրում կատարելու կրթության և նորարարության և այլ ՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար առանցքային ոլորտներում:

«Մեր նոր Համաձայնագրի հետ զուգորդված, որը ստորագրել ենք միայն երեք ամիս առաջ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մենք վերահաստատում ենք դրական արդյունքների ձեռքբերմանն ուղղված մեր համատեղ հանձնառությունը այն ոլորտներում որոնք իրոք կարող են դեպի դրական փոխել մարդկանց կյանքը, թե՛ Եվրոպական միությունում և, թե՛ Հայաստանում», ֊ նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: ֊ «Մենք շարունակում ենք ներգարվվածությունն ու գործունեությունը և աշխատում ենք այդ հանձնառություններն իրականություն դարձնելու ուղղությամբ», ֊ ասել է ԵՄ ներկայացուցիչը:

«Ողջունում եմ Գործընկերության առաջնահերթությունների ընդունումը Եվրոպական միության և Հայաստանի միջև: Այն հանդիսանում է մեր երկկողմ հարաբերությունների տարբերակման անմիջական արդյունքը, որը կառուցում ենք փոխադարձ շահերի հիման վրա: Այն ուղի կհարթի մեր փոխհարաբերությունների համար, որոնք նպատակ ունենշոշափելի օգուտներ բերել Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում», ֊ ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը:

Հանդիպմանը Բարձր ներկայացուցիչը և նախարարը հնարավորություն են ունեցել քննարկելու Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները ավելի լայն շրջանակում, այդ թվում, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պլանները, որը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև քննարկելու 2020 թվականի 20 արդյունքների առաջընթացը: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի օրենսդրության մոտարկում Եվրոպական միության օրենսդրությանը: Համաձայնագրի իրականացումը կոնկրետ օգուտներ կբերի քաղաքացիներին, այդ թվում, տնտեսական աճի աշխատատեղերի ստեղծման, անվտանգության և բնապահպանական չափանիշների բարելավման միջոցով, ինչպես նաև ավելի արդար կանոնների ներդրման միջոցով, երբ դա վերաբերում է մրցակցությանը և պետական գնումներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս