loader
Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան համաձայնագրին

Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան համաձայնագրին

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ տարբեր ոլորտներում խորը համագործակցության հնարավորություն բացելով։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից 55-ը կողմ է քվեարկել, 2-ը՝ դեմ և 7-ը՝ ձեռնպահ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Հայաստանին զգալի առաջընթաց գրանցել լրատվամիջոցների ազատության, դատական մարմինների անկախության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի, ինչպես նաև հարկերից խուսափելու և օլիգարխիկ վերահսկողության հարցերում։ Նրանք հիշեցնում են, որ եվրոպական արժեքներից՝ ժողովրդավարությունից, օրենքի ու մարդու իրավունքների գերակայությունից նահանջը կարող է հանգեցնել համաձայնագրի դադարեցմանը։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին վերջին օրերին տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցման կապակցությամբ, ինչպես նաև իրավապահների կողմից ցուցաբերված զսպվածությունը՝ չնայած տեղի ունեցած մի քանի ձերբակալություններին։ Նրանք շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ակնկալում ընդարձակ համագործակցություն։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցավ են հայտնել, որ Համաձայնագիրը չի կարող լուծել տարիֆային արգելքները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով։ 

Սակայն, եվրախորհրդարանի պատգամավորները ընդգծել են, որ դա չի խանգարի ԵՄ-ին լինել Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ի համար գլխավոր պայման չէ դառնալ ԵՄ-ի գլխավոր գործընկերը՝ ի հաշիվ երրորդ կողմի հետ համագործակցության։ Նրանք նաև կոչ են արել հանձնաժողովին ապահովել, որ ԵՄ օգնությունը չի ուղղվի այն ոլորտներ, որոնք կշոշափեն ռուսական պատժամիջոցները։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին 2018 թվականի ընտրություններից հետո մեծացնել բանակցությունների տեմպը՝ հասնելով հիմնախնդրի խաղաղ լուծմանը։ Նրանք նաև հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղ հարևանության հաստատմանը։ Եվրապատգամավորները նաև կոչ են արել, որ եվրոպական կառույցները մեծացնեն աջակցությունը այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս