loader
ԵԽԽՎ համազեկուցողներ. Ողջունում ենք Սերժ Սարգսյանի որոշումը

ԵԽԽՎ համազեկուցողներ. Ողջունում ենք Սերժ Սարգսյանի որոշումը

Հայաստանում մոնիթորինգի վերաբերյալ  ԵԽԽՎ համազեկուցողներ Ջուզեպպե Գալաթին և Յուլիա Լևոչկինան Հայաստանում իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես  եկել:

«Ողջունում ենք վարչապետ Սարգսյանի հրաժարական տալու համարձակ որոշումը երկրում աճող լարվածությունը մեղմելու նպատակով: Հույս ունենք, որ սա երկրում բոլոր քաղաքական ուժերի միջև նոր և կառուցողական երկխոսության կհանգեցնի՝ Սահմանադրության դրույթներին համապատասխան ներկայիս իրավիճակի կայուն լուծումը գտնելու համար», - նշել են համազեկուցողները:

Նրանք նաև շեշտել են, որ խաղաղ ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն, և խաղաղ հավաքների իրավունքը պետք է լիարժեքորեն պահպանվի: Միևնույն ժամանակ նրանք մտահոգություն են հայտնել օմբուդսմենի կողմից ավելացած ատելության և նույնիսկ սոցիալական ցանցերում առանձին անհատների հանդեպ բռնության հրահրման մասին տեղեկությունների վերաբերյալ և կոչ են արել հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Համազեկուցողները հայտարարել են, որ կշարունակեն ուշադիր հետևել Երևանում իրադարձությունների զարգացմանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս