loader
Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018թ. վարչապետի թեկնածուի հարցով քննարկումներ դեռ չի իրականացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` շեշտելով, որ բոլորը հիմնականում արդեն կողմնորոշված են այդ հարցում և վարչապետի թեկնածուի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին:

«Այս պահին հիմնականում բոլորը կողմնորոշված են: Չեմ կարծում, որ որևէ մեկին հարցնեք և նույն պատասխանը չլսեք», «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սահակյանը:

Հարցին` ինքը 2018թ. ՀՀ նախագահի թեկնածուի հարցում կողմնորոշվե՞լ է, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ մասին չի մտածել, սակայն հավելեց, որ ՀՀ նախագահի թեկնածուին էլ ներկայացնելու է ՀՀԿ-ն:

«Քննարկման փուլ է լինելու, և հենց մեկնարկեն այդ քննարկումները, ես իմ կարծիքը կհայտնեմ»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջարկելու «Ելք» դաշինքի ցանկությանը` Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ինքը ցանկանում է, որ ընդդիմադիր ուժերն էլ իրենց թեկնածուին ներկայացնեն:

«Բայց նաև տեսնում եմ, որ նրանք նման ռիսկային քայլերի չեն գնում»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս