loader
Գալուստ Սահակյանի երազը. ռետրո

Գալուստ Սահակյանի երազը. ռետրո

Նստած է աշխատասենյակում ու գլուխն ափերի մեջ առած` ուսումնասիրում է Երևանի երթուղային տաքսիների հատակագիծը: Ներս է մտնում քարտուղարուհին ու հայտնում, որ հենց նոր ՄԱԿ-ից նամակ է ստացվել` խնդրում են կանխատեսել 2011թ. Կոստա-Ռիկայի ընտրությունների արդյունքները: «Ի՞նչ ՄԱԿ, գոռում է ինքը, հանգիստ թողեք ինձ, ես ՄԱԿ-ՄՈՒԿ չեմ ճանաչում, հերի՛ք է մուկ ու կատու խաղաք...»: «Ի՞նչ մուկ», լսվում է տարածքային կառավարման նախարարի աշխատասենյակից, «ի՞նչ Տատու», լսվում է Արմեն Աշոտյանի կաբինետից... Ինքը գլուխն առած` դուրս է վազում շենքից... 

Մտամոլոր քայլում է Աջափնյակի փողոցներով: Աշնան վերջին տերևները խշխշում են ոտքերի տակ, իսկ ինքը, գլուխը կախ, հիշում է այն երանելի օրերը, երբ տղայի ձեռքից բռնած` քայլում էր այս նույն փողոցներով: Էս էն թաղապետարանն է, որի բյուջեն տեսնելով` տղան ասաց. «ապի, սոված եմ...»: Էս էն ջիպն է, որի համարները տեսնելով` տղան ասաց. «ապի, հոգնել եմ...»: Հիշողությունների գիրկն ընկած` քայլում է ու չի նկատում, թե ինչ է կատարվում շուրջը: Այդպես աննկատ էլ հասնում է շուկային: 

Ու հանկարծ ծանոթ ձայն է լսում. «Ծիրա՛ն, դե՛ղձ, դամբո՛ւլ: Ընտիր պտուղներ են, հարմար գներով...»: Ուշադիր նայում է... այո, Ազատիչն է: Գլուխը կախ (այնպես, որ դեմքը չերևա) մոտենում է և ուշադիր նայում պտուղներին. ո՞րը վերցնի սրա գլխովը տա: Իսկ Ազատիչը ոգևորվում է. «Ասա, ախպեր ջան, ընտիր պտուղներ են, համը 3-4 ամիս հետո կհասկանաս... ՀՀԿ անդամներին` 20 տոկոս զեղչ...»: «Ձմերուկ չունե՞ս», հանկարծ կողմնորոշվում է ինքը: «Բա ո՞նց չունեմ, Քլինթոն սորտ ա, էս վերջերս Ամերիկայի հետ էլ ենք գործ-մործ անում», ոգևորվում է Ազատիչը, ձմերուկը դնում կշեռքի նժարին ու ավելացնում. «Մոնալիզ կարտոշկա էլ ունեմ»: «Էդ մեր կուսակցության գծով չի», փնթփնթում է ինքը ու հանկարծ նկատում, որ Ազատիչը թաքուն մատով սեղմում է կշեռքի նժարը: Գոռում է «մատդ քաշի՛», բայց Ազատիչը ժպտում է. «Էս երկրում ամեն ինչին իմ մատը խառն ա, Գրիգորիչ...»: Ինքը փորձում է ձմերուկը վերցնել ու վաճառողի գլխովը տալ, բայց չի կարողանում տեղից պոկել: Լարվածությունից սրտնեղում է, քիչ է մնում շնչահեղձ լինի... 

Արթնանում է քրտինքի մեջ կորած:

«Չորրորդ իշխանություն», Նոյեմբերի 24 2006 թ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս