loader
Ղարագյոզյան. Խանդոյանի երեք գործերը Եվրոպական դատարանում են

Ղարագյոզյան. Խանդոյանի երեք գործերը Եվրոպական դատարանում են

Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսին փաստաբան Արա Ղարագյոզյանն անդրադարձավ «Սասնա ծռեր»-ից Արարատ Խանդոյանի գործին՝ բարձրաձայնելով մի շարք անօրինականություններ.

«Որևէ ապացույց չի եղել Արարատ Խանդոյանի մեղադրանքը ապացուցող: Հատուկ միջոցների կիրառման արդյունքում Խանդոյանը ստացավ մի շարք մարմնական վնասվածքներ, նրա աչքը վիրահատվեց միայն դեպքից ութ ամիս անց, նա նաև ենթարկվել է ՔԿՀ-ում դաժան վերաբերմունքի, Խանդոյանի երեք գործերը այժմ Եվրոպական դատարանում են», - կարծիք հայտնեց Ղարագյոզյանը:

Փաստաբանը նշեց, որ «Սասնա ծռերի» գործով խախտվել են ոչ միայն մեղադրյալների, այլև գործով ներգրավված փաստաբանների իրավունքները.

«Փաստաբանների պալատի կողմից փաստաբանների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ են կայացվել, Արարատ Խանդոյանի գործով իմ նկատմամբ էլ է նման որոշում կայացվել: Նաև չմոռանանք, թե ինչպես էին «Սասնա ծռերի» անդամներին դատարանի նկուղներում դաժանաբար մեր ներկայությամբ ծեծի ենթարկել, ու մենք որևէ օգնություն չենք կարողացել ցուցաբերել մեր պաշտպանյալներին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս