loader
Գերանդիով չենք հնձելու բոլորին. Փաշինյանը՝ կադրային քաղաքականության մասին

Գերանդիով չենք հնձելու բոլորին. Փաշինյանը՝ կադրային քաղաքականության մասին

Այսօր գործում են երեք խումբ մարդիկ՝ առաջին՝ նոր մարդիկ, երկրորդ՝ հին մարդիկ, երրորդ՝ այն մարդիկ, ովքեր լինելով հին ժամանակներում աշխատած մարդիկ՝ նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վարած կադրային քաղաքականությունն այսպես ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ադապտացիայի շրջանում լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու: Սա անխուսափելի է, որովհետև Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այլ գործելակերպի, աշխատաոճի, նպատակի, ազգային և պետական ամբիցիաների փոփոխություն»,- նշեց նա:

Վարչապետը վստահեցրեց, որ հասնելու են կադրային հեղափոխության էջին, սակայն դա չի նշանակում գերանդիով հնձել բոլորին:

«Այսօր լավ մասնագետների պակաս կա, օրինակ՝ խառատի և այլն: Առաջիկայում կառավարությունն աշխատելու է կադրային ռեզերվ ձևավորելու վրա»,- նկատեց Փաշինյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞վ են պայմանավորված ՊԵԿ կադրային նշանակումները, քանի որ յուրաքանչյուր նոր պաշտոնյայի հետևում սկանդալների շարք է թաքնված, վարչապետն արձագանքեց. «Հայաստանում դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ կարծիքներ չեն առաջացնի: Ինչ վերաբերում է ՊԵԿ նշանակումներին, կառավարությունը ՊԵԿ նախագահ է նշանակել, և քաղաքականությունը, այդ թվում նաև միջին օղակների քաղաքականությունը, վարում է ՊԵԿ նախագահը: Ես չեմ պատրաստվում առանձին դեպքերի հետևից գնալ, բայց ես չեմ պատրաստվում անարձագանք թողնել այն անհանգստությունները, որոնք մարդիկ ունենում են: Ես այս թեմայով ՊԵԿ նախագահի հետ մի քանի խոսակցություն եմ ունեցել: Հույս ունեմ, որ այդ խոսակցությունը կբերի կոնկրետ արդյունքներ, եթե չի բերի այդ արդյունքները, ապա կհասնի իմ արձագանքելու ժամանակը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշ համակարգերի կայունությունն ապահովելու համար հեղափոխական նշանակումներ չեն արել, օրինակ՝ ոստիկանության, հարկային և մաքսային կառույցներում հեղափոխական նշանակումներ չեն կատարել:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս