loader
Գորգիսյանը՝ Սարգսյանին. Դո՛ւք մեղավոր եք...

Գորգիսյանը՝ Սարգսյանին. Դո՛ւք մեղավոր եք...

«Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հետընթաց ապրեց ինքնիշխանության ոլորտում»,-խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Ձեր քաղաքական իշխանությունը այդպես էլ չհասկացավ՝ ինչ է նշանակում քաղաքական պատասխանատվություն։ Դուք այդպես էլ չունեցաք հաշվետվողականություն, հետևողականություն։ Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բացատրել մեկ բառով՝ կիսատ։ Դուք մեղավոր եք երկրի կառավարումը ձախողելու համար։ Մեղավոր եք, որ Հայաստանում ամեն երրորդ մարդը աղքատ է, գործազուրկ, պարտք է բանկերին։ Մեղավոր եք, որ հասարակությունում կա ծայրաստիճան բևեռացում, անվստահություն: Մեղավոր եք, որ օր օրի պոչամբարների պատճառով ավելանում է հիվանդների թիվը։ ՀՀ քաղաքացիներն ունեն 7 մլրդ դոլար պարտք։ Երիտասարդները լքում են Հայաստանը»,-ասաց Գորգիսյանը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս