loader
Գևորգ Պետրոսյան. Մենք բնականաբար պետք է մասնակցենք վարչապետի թեկնածության բանակցություններին

Գևորգ Պետրոսյան. Մենք բնականաբար պետք է մասնակցենք վարչապետի թեկնածության բանակցություններին

«Մենք բնականաբար պետք է մասնակցենք վարչապետի թեկնածության բանակցություններին: Մենք որևէ հանրային քննարկումից, առավել ևս  որ այդտեղ դրված է այդքան լուրջ խնդիր՝ արդար ընտրություններ անցկացնելու, մենք բնականաբար երկու ձեռքով կողմ ենք», - Ծիծեռնակաբերիդ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանը նշեց, որ  իրենք որևէ ընտրությւոնից չեն խուսափում, այդ թվում՝ արտահերթ:

«Մենք բնականաբար կմասնակցենք արտահերթ ընտրություններին մեր գաղափարախոսությամբ, քարոզչական մեթոդներով: Կարծում եմ, որ մենք կստանանք ավելի մեծ վստահություն, քան ունեցել ենք նախորդ անգամ»,-նշեց նա:

Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է վարչապետի թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, Պետրոսյանը պատասխանեց, որ հիմա այդպիսի  հայտարարություններ չի կարող անել:

«Չեմ կարող գուշակությամբ զբաղվել: Մի քանի օր սպասեք և ամեն ինչ պարզ կլինի: Համենայնդեպս ես ողջունում եմ մեր ժողովրդին ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ»,-հավելեց պատգամավորը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս