loader
Գևորգ Սաֆարյան. Ես չեմ ների Զորի Բալայանին և իշխանիկներին

Գևորգ Սաֆարյան. Ես չեմ ների Զորի Բալայանին և իշխանիկներին

Երեւանի  ընդհանուր իրավասության դատարնի Շենգավիթի նստավայրում այսօր` մարտի 17-ին, Գեւորգ Սաֆարյանին նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը չթույլատրեց Գեւորգ Սաֆարյանին տեղից կարդալ պաշտպանական ճառը, ինչի պատճառով նրա ճառը ընթերցեց  պաշտպան Տիգրան Հայրապետյանը,  գրում է news.am-ը:

«Ապօրինի ռեժիմը այս անգամ նույնիսկ չփորձեց ստեղծել դատավարության իմիտացիա : Դատավարությունը ուներ մեկ նպատակ` հնարավորինս արագ վեացնել գործընթացը եւ փակել մեր նորագույն պատմության եւս մեկ ամոթալի էջ: Այս տարի մեր այսպես կոչված  իշխանությունները նշեցին մեկ այլ ամոթալի էջի տասնամյակը` խոսքը գնում է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի մասին: Մինչեւ օրս նույն կիսառամականացված խունտան իշխում է Հայաստանում եւ տրամաբանական է, որ չի բացահայտում եւ չի բացահյայտելու իր իսկ իրականացրած Մարտի 1-ը»,- Գեւորգ Սաֆարյանի ճառն ընթերցեց նրա պաշտպանը:

Գեւորգ Սաֆարյանի ճառում ասվում էր, որ սովետական միությունից մնացած իշխանությունները համարում են, որ ավտոմատներով եւ զրահամանեքենաներով խախաղ ժողովրդի վրա հարձակվելը համաչափ գործողություն է, ինչն անգամ սովետական իշխանությունների ժամանակ նման բան չէր կիրառվում:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն անընդհատ ընդհատում էրն պաշտպան Տիգրան Հայրապետյանին` ասելով, որ գործին չվերաբերող նյութեր է ընթերցում, վերջինս էլ ի գիտություն էր ընդունում դատավորի ասածը, սակայն շարունակում էր կարդալ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանական ճառը:

Տիգրան Հայրապետյանը շարունակեց ընթերցել Սաֆարյանի ճառը, որում ասվում էր, որ ինքը չի ների «իշխանիկներին», որոնք 800 հեկտար տարածք նվիերցին Ադրբեջանին:

«Վայ իշխանիկներին պետք է հիասթափեցնեմ, քանի որ Հայսատանում Մարտի 1-ը չի ավարտվել, քանի դեռ կա գոնե մեկ մարդ, ով չի ընդունում խունտայի իշխանությունը եւ դիմադրում է նրան: Այս տարի  վայ իշխանիկները նշեցին Արցախյան շարժման 30-ամյակը: Զավեշտալի է, երբ արցախյան շարժման մասին հպարտությամբ խոսում են մարդիկ, ովքեր տապալել են այդ շարժումը: Ես չեմ ներում Զորի Բալայանին, ովքեր նամակ են  գրում ռուսաց թագավորին ասելով , թե Արցախը ռուսական հող է, ես չեմ ներում այն իշխանիկներին,  ովքեր ոչ միայն ժամանակին չազատագրեցին ամբողջ Արցախը եւ իրենց տերերի հրամանով կանգնեցրին զորքերի առաջխաղացումը եւ եւս 800 հեկտար տարածք նվիրեցին Ադրբեջանին: Իսկ երբ Ժիրայրր Սեֆիլյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Արցախ գնալ եւ ազատագրել այդ տարածքները նրան անհապաղ կալանավորեցին : Տեսնելով այս իշխանիկների գործերը ակամից հիշում եմ Պարույր Սեւակի խոսքերը, ով գրում է, որ այս հողում իշխաններ եղել են միշտ բայց իշխանություն չի եղել երբեք: Իշխանիկների խունտան 2 տարուց ավել զբաղված է մի գործով հնարավորինս շատ թալանել Հայաստանը , իսկ ովքեր կփորձեն խանգարել նրանց փակել բանտերում , սակայն մեզ բանտարկելով իրենք չեն փրկվի»,- եզրափակեց Գեւորգ Սաֆարյանի ճառը պաշտպանը:

Ամբողզական՝ news.am-ում

Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ մինչև մեղադրյալի աթոռին հայտնվելը մի քանի անգամ սպառնալիքներ է ստացել, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս