loader
Գոռ Վարդանյանը ջոկեց, թե ինչու է քաշքշել «Երկիր Ծիրանիի» կանանց

Գոռ Վարդանյանը ջոկեց, թե ինչու է քաշքշել «Երկիր Ծիրանիի» կանանց

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը՝ անդրադառնում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնությանը, որի ընթացքում նա քաշքշել ու հարվածել էր «Երկիր Ծիրանիի» կանանց, ասել է. «Առաջին ագրեսիան իրենց կողմից է դուրս եկել, և ամեն բան անում էին, որ կոնֆլիկտային իրավիճակ լինի և այդ պահի դրությամբ ոչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում այդտեղ. կային ուշագնացություններ, էդ հոտն էր, իրենք դիմակներով և ձեռնոցներով էին, և անձամբ ես՝ որպես անվտանգության մասնագետ, մտածեցի, որ սա ինչ-որ ահաբեկչական ակցիա է, որը պետք է կանխվեր»:

Վերջապես: Ահագին, համարյա 10 օր մտածելուց հետո Գոռ Վարդանյանը հազիվ մի պատճառ է գտել, որպեսզի հիմնավորի, թե ինչու է «Երկիր Ծիրանիի» կանանց հարվածել: Դե իհարկե, ահաբեկչական ակցիա է եղել, ինքն էլ, որպես հայտնի կարատեիստ ու ֆիլմերում ահաբեկիչներին տփող մարդ, որոշել է, որ կին-երեխա-տղամարդ ջոկելու ժամանակը չէ, պետք է շտապ կանխել ահաբեկչությունը: Այս անձնավորությանը մինչև հիմա թվում է, թե Երևանի քաղաքապետարանը Ֆորտ-Բոյար է, որտեղ նա ոչինչ չէր կարողանում անել, որևէ դժվարություն հաղթահարել, քանի որ կյանքում էլ ոչինչ չի կարողանում անել՝ բացի կանանց վրա ուժ գործադրելով: Հաստատ այդ պահին նա իրեն հերոս է զգացել՝ իր անտաղանդ ֆիլմերի անտաղանդ հերոսների պես:

Սեմ Քեռյան

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս