loader
 Գյուղապետը ստացել է 24 ձայն. տվյալներ՝ մարզերից

Գյուղապետը ստացել է 24 ձայն. տվյալներ՝ մարզերից

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հաղթել է Հանրապետական թեկնածուն։ ՀՀԿ-ական Կամո Գևորգյանը ստացել է 1652 ձայն և վերընտրվել։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Գևորգյանը 2003-ից Ներքին Գետաշենի գյուղապետն է։ Իսկ նրա մրցակից թեկնածուի՝ Սպարտակ Գորսանյանի օգտին գրանցվել է 796 քվե:

Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էդգար Խաչատրյանը: Նա ստացել է 454 ձայն, անկուսակցական Ռոման Դանիելյանը՝ 407, իսկ մեկ այլ թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը՝ 383 ձայն: Լոռու մարզի Սարահարթ համայնքում 292 ձայնով հաղթել է Արտյոմ Փիլոյանը, իսկ Արա Բարիկյանը 281 քվե է ստացել:

Արմավիրի մարզի Դաշտ համայնքում ՀՀԿ-ական գյուղապետ Հրանտ Պետրոսյանը ստացել է 184 քվե և վերընտրվել, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Վալեր Գևորգյանը՝ զիջելով ընդամենը 16 ձայնով:

Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքում հաղթել է Գրիգոր Սարհատյանը 97 ձայնով, իսկ մրցակիցը՝ Լիպարիտ Թիրաբյանը, ստացել է 74 ձայն:

Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում վերընտրվել է միակ թեկնածու ՀՀԿ-ական գյուղապետ Հովսեփ Օհանյանը: Ընտրությանը մասնակցած 137 ընտրողից նրա օգտին քվեարկել է 122 ընտրող: 7 հոգի են միայն ՀՀԿ-ական գյուղապետին դեմ եղել:

Արարատի մարզի Զանգակատուն համայնքում 3 թեկնածուներից ձայների առավելությամբ ընտրվել է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հովիկ Կարապետյանը: Շահումյան թռչնաֆաբիկա համայնքում 3 թեկնածուներից ամենաքիչ ձայնը՝ 24 քվե գրանցվել է համայնքի ղեկավար Լիլյա Ղասաբյանի օգտին: Այստեղ հաղթել է անկուսակցական անհատ ձեռներեցը: Սարուխանում ընտրվել է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակացան թեկնածուն: Այստեղ ընտրողներն ամենաքիչ ձայնը տվել են «Դուստր-Մարիանա» ՍՊԸ-ի վարորդ առաքիչ թեկնածուին՝ 183: Իսկ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում 1338 ձայներով «ՔՊ» թեկնածուն Տիգրան Հակոբյանն է գյուղապետ դարձել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս