Գյումրիում փակ է Շիրակի մարզպետարան տանող ճանապարհը՝ Գ. Նժդեհ փողոցը, ի աջակցություն Երևանում տեղի ունեցող զարգացումների, հայտնում է galatv.am-ը:
Այս պահին քաղաքացիներ են հավաքվում Շիրակի մարզպետարանի դիմաց:
Ավտոբուսները եւ միկոավտոբուսները փոխել են իրենց երթուղին: Հավաքված գյումրեցիները կոչ են անում բոլորին դուրս գալ փողոց եւ կասեցնել Ս. Սարգսյանի վարչապետությունը: