loader
ՀԱԿ-ում Երևանի ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկվել. պարզաբանում

ՀԱԿ-ում Երևանի ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկվել. պարզաբանում

«Ժամանակ» օրաթերթը գրել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակ ունի նաև Հայ ազգային կոնգրեսը:

«Կոնգրեսում այս հարցը քննարկվել է, և որոշվել է, որ ընտրություններում ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը»,- գրել է թերթը:

 Հայ ազգային կոնգրեսը, սակայն, հերքում է՝ նման հարց իրենք չեն քննարկել:

«Այդ հրապարակումն իրականության հետ բացարձակ կապ չունի: ՀԱԿ-ը չի էլ քննարկել քաղաքապետի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու հարցը: Պարզել էլ չէ, թե այդ ավագանու արտահերթ ընտրությունները լինելո՞ւ են, թե՝ ոչ: ՀԱԿ-ում Երևանի ընտրություններին մասնակցելու հետ կապված որևէ հարց չի քննարկվել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում պարզաբանեց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Ըստ թերթի՝ ընտրություններում ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Կուսակցության ներկայացուցիչը փոխանցեց, որ թեկնածուի հարց նույնպես չի քննարկվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս