loader
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է «Երկիր Ծիրանի»-ի նկատմամբ բռնությունը

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է «Երկիր Ծիրանի»-ի նկատմամբ բռնությունը

«Հայ ազգային կոնգրեսը  խստորեն դատապարտում է ՀՀԿ ավագանու այդ անդամների հարձակումը՝ «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների  նկատմամբ։ Ոչ մի կերպ չի կարելի արդարացնել կանանց վրա հարձակումը, իրենց տղամարդ համարող ինչ որ երևույթների կողմից։ Եվ այս ամենը հետևանք է քաղաքային իշխանավորների հանցավոր անգործությանը»,- այսօր «Ազատության»  եթերում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ինչքան էլ մեզ դուր գա, չգա, էսթետիկական առումով հարցական լինի ակցիայի բովանդակությունը՝ այդ ակցիան ուղղված էր հուշելու, որ եթե դուք թույլ եք տալիս նման գարշահոտություն բնակչության համար, ուրեմն պետք է վայելեք այդ գարշահությունը նաև ձեր կաբինետներում»,- նշեց  Զուրաբյանը:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս