loader
ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում. Մնացականյան

ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում. Մնացականյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին մեկ այլ թեկնածուով փոխարինելու հարցը քննարկման փուլում է: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կոնսուլտացիաները շարունակվում են, այս պահին միայն այդ կարող եմ ասել»,- ասաց արտաքին գործերի նախարարը։

Դիտարկմանը, թե նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր էր սպանվել, սակայն դեպքի վերաբերյալ ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չի եկել, արտգործնախարարը պատասխանեց. «Մենք աշխատում ենք այդ շրջանակում, և ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում: ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը»։

Անդրադառնալով Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպմանը՝ նախարարը տեղեկացրեց, որ գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում են այս ուղղությամբ:

«Մենք ունենք միասին աշխատելու տարբեր հարթակներ: Եվ այդ հարցը պետք է գա ու հասնի իր հանգուցալուծմանը: Մոտակա ժամանակներս ևս կլսեք այդ հանդիպումների մասին տարբեր մակարդակներով, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակով հանդիպման: Ներմայումս մենք չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ կլինի, մենք հիմա հանդիպում չենք սպասում»,- փոխանցեց նա:

Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել՝ ասելով, որ Արցախի կարգավիճակի հարց չի եղել բանակցային գործընթացում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս