loader
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի առաջադրման հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում. ԱԳՆ

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի առաջադրման հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում. ԱԳՆ

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի առաջադրման հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում, մեկնաբանելով «Արմենպրես»-ի տեղեկատվությունը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար Հայաստանն առաջադրելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունն, ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ այդ քննարկումներին չվնասելու համար: Կարող եմ հավելել, որ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը և հենց դրան են ուղղված մեր ջանքերը»,- հայտնեց նա՝ նշելով, որ քննարկումների վերաբերյալ այս պահին որևէ տեղեկատվություն չեն հրապարակում:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս