loader
Հարցազրույցները հասարակական կարծիքի վրա ազդեցություն չունեն

Հարցազրույցները հասարակական կարծիքի վրա ազդեցություն չունեն

Մեղադրյալ Քոչարյանը  հարցազրույց է տվել  «Գոլոս Արմենիի» թերթին   և  խիսստ «անհանգստացած» երկրի ու հասարակության շահերով ասել է,որ ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա, կկենտրոնանան հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը և այդ գործընթացներում ինքը կլինի  կարևոր օղակ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում:

Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ: Իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով Վերջում շատ ավելի զավեշտալի բան էլ է ասել, քան կարելի էր պատկերացնել: Մեղադրյալ Քոչարյանը երկրում իրականացվող արդարադատության համար էլ ասել է.« Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի... Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը»:

Ժամանակ առ ժամանակ մեղադրյալ Քոչարյանն իր գոյությունն է ազդարարում: ՀՀ քաղաքացու մոտ էլ բնական ու օրինական հարց է առաջանում: ՈՒ՞մ համար է էդ հարցազրույցը, մի կողմում ինչպես իրենք են ասում՝  Քոչարյանի աջակիցների դաշինքը (Չգիտես ինչու՞ են դաշինք ասում: Լավ, ենթադրենք, թե դաշինք է:  ), որտեղ մեղադրյալի սակավաթիվ գրաճանաչ կողմնակիցներն են, և դատարանի բակում հավաքվող պիցցա ուտողները, որ  նույնպես սակավաթիվ են  և հրաշալի գիտեն, թե ում են պաշտպանում ինչի են պաշտպանում և առանց հարցազրույցի էլ նրանք պաշտպանելու են:

Իսկ մյուս կողմում ՀՀ հասարակությունն է, որը նույնպես կարիք չունի հարցազրույցի, ղեկավարման 10տարիները լիուլի են: Երկուսի դեպքում էլ պատճառն ակնհայտ է: Եթե նույնիսկ մեղադրյալը օրումեջ էլ հարցազրույց տա ոչինչ չի փոխվելու: Իսկ հիմա տեսնենք, թե մեղադրյալն ինչու՞ է  դժգոհում և խայտառակություն համարում հայկական ներկայիս արդարադատությունը և ինչպես է իրեն ընդդիմադիր համարում:

Անկեղծ ասած, արդարադատություն, ընդդիմադիր բառերի հետ պիտի շա~տ զգույշ լինի: Ինչպես երևում է մեղադրյալն արդարադատություն և ընդդիմադիր բառերը բարձրաձայնելուց առաջ չի հիշել,թե իր  ղեկավարման 10 տարիներիներին երկրում ինչեր են տեղի ունեցել: Չի հիշել, թե ինչքան բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանություններ եղան, հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները մինչև այսօր բացահայտված չեն, ՊողոսՊողոսյանին քացու տակ գցող իր կուկուները պատասխանատվության չենթարկվեցին, արյունոտ մարտի մեկը, որի արդյունքում ընդդիմադիր գործիչները շինծու մեղադրանքներով  բանտերում էին, Բուզանդի փողոցի բնակիչներին:

Իսկ մենք հիշեցինք, թե այն  ժամանակվա Բուզանդի 11 տան բնակիչ 12 տարեկան Սոնա Դանիելյանի սարսափահար նամակը («Առավոտ» 01.06.05թ), որ զրկվելով իրենց սեփական բնակարանից , գլխի վրա ծածկ կունենա՞, թե՞ ոչ: Իսկ Սոնան չէր կարող չանհանգստանալ, դատարանները քաղաքացիների իրավունքները չէին պաշտպանում և որոշում էին.«Զրկել սեփականության իրավունքից և վտարել»:

Յուրայիննեը Հյուսիսային պողոտա էին կառուցում իսկ քանի՞ քանիսնեը հայտնվելով փողոցում  ինֆարկտ ու ինսուլտ ստացան: Ինքներդ էլ հասկանում եք,որ այս մարդը արդարադատության մասին պարզապես պիտի լռի: Իսկ հիմա տեսնենք, թե մեղադրյալը ինչպես է  հավակնում  ընդդիմադիրի դերին:

Այո, իշխանությունը պիտի ունենա ընդդիմություն, որը պիտի հավակնի իշխանության, բայց մեղադրյաը չունի էդ հնարավորությունը, ոչ միայն այն պատճառով,որ մեկուսարանում է, այլ նրա համար,որ մեղադրյալ Քոչարյանին ՀՀ քաղաքացին թույլ չի տա իշխանության, տասը տարվա մղձավանջը լիուլի է, այն կորուստները, որ ունեցավ երկիրը և  ինչքան էլ քննադատեն իշխանություններին, նույնիսկ դժգոհ լինեն միևնույն է ինքն իշխանության վերադառնալ չի կարող:

Խոսում բարեփոխումներից և արդյունավետ կառավարոմից, ով երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնեց օտարին «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագրով , թե բարեփոխում է համարում մարդկանց ունեզրկելն ու Հյուսիսային պողոտա կառուցելը և տնտեսական աճ գրանցելը:  Հա, շատ կարևոր բան էլ ասել, որ պայքարը համակարգված և մասշտաբային բնույթ կունենա, իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ ընտրությունների միջոցով: Ու սրան թվում է, թե մարդիկ փողոց են դուրս գալու համակարգված ու մասշտաբային, որ իրեն իշխանության բերեն: Աբսուրդ:

Եթե փողոցով իշխանության գալը  օրինական է, բա ինչու՞ մարտի մեկին փողոցում գնդակահարեցին քաղաքացիներին: Տասը տարի երկիր ղեկավարեց, բայց ոչ մի անգամ քաղաքականապես ակտիվ, մտավոր բառերը  չհիշեց հիմա մտավոր հատվածին է հիշում: Անշուշտ, ընթերցողի մոտ ժպիտ է առաջանում,չէ՞ միակ տղամարդը քաղաքականապես ակտիվ և մտավոր հատվածին է հիշում:

Ղեկավարման տասը տարիները տեսած քաղաքականապես ակտի և մտավոր հատվածը չի կարող կանգնել իր կողքին: Սա էյֆորիա է: Ընթերցողը հրաշալի գիտի, թե ինչ բառապաշարով էր ներկայանում հանրությանը: Մեղադրյալին մնում է հանգիստ նստել իր տեղը և դատարանում իր հզոր փաստաբանական թիմի հետ ապացուցել իր անմեղությունը: Դժվար է ասել,  թե հարցազրույցները ազդեցություն կունենան հասարակական կարծիքի վրա: Արդեն ուշ է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս