loader
Հայաստանում օլիգարխ չկա. Փաշինյան

Հայաստանում օլիգարխ չկա. Փաշինյան

Հայաստանում օլգարխներ չկան: Այսօր Առինջ գյուղում «Մայնինգ» ֆերմայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Ծառուկյանը հայտարարել է, որ բիզնեսով չի զբաղվում: Այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքը ոչ թե ասել է՝ բիզնեսով չի զբաղվում, այլ կառավարմամբ։

Վարչապետի ԺՊ-ն ասաց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է:

Հետո հարց հնչեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության վերաբերյալ, որ նա ընդդիմադիր կուսակցություն է ստեղծելու: Փաշինյանն արձագանքեց, որ, ցավոք սրտի, կամ, բարեբախտաբար, մեկ հոգին չի կարող կուսակցություն ստեղծել, այլ մի քանի քաղաքացիներ:

Նա ասաց, որ այսօր քաղաքական դաշտում ընդդիմության հետ կապված վակում կա, բայց հույս հայտնեց, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի:

«Իսկապես վակում կա քաղաքական դաշտում, բայց կարծում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն ինչ կդնեն տեղը»,- նկատեց նա:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի արած այն  հայտարարությանը, թե փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն իրեն ծեծել է, Փաշինյանն արձագանքեց, որ նա ցուցմունքներ չի տվել այդ կապակցությամբ:

«Ես կարծում եմ՝ լավ առիթ է, որ նոր քննություն տեղի ունենա ու հույս ունենք՝ Շանթ Հարությունյանն էլ կհամագործակցի քննության հետ, որպեսզի մենք իրականությունը պարզենք: Այսօր այս թեմայով արդեն ես խոսել եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետո ու ասել, որ անհրաժեշտություն կա այդ իրավիճակը նորից քննության առնել: Եթե դրա հնարավորությունը կա, կարծում եմ՝ հնարավոր կլինի ստեղծել իրավական լուծումներ», - ասաց նա և հավելեց, որ այս ամենը պետք է նայել ավելի լայն քաղաքական կոնտեքստում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս