loader

Սվիտալսկի. Եվրամիությունը պատրաստ է աջակցել  ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը. 

«Անշուշտ, պատրաստ ենք աջակցել, եթե նման հայտ լինի: Մենք չենք ինքնառաջադրվի, սակայն եթե նման հայտ լինի, մենք կշարունակենք աջակցել, ինչպես արդեն արել ենք: Հարցերը դյուրին չեն: Նախևառաջ այն պատճառով, որ մենք չգիտենք, թե խորհրդարանական ընտրությունները երբ կանցկացվեն: Այն, ինչ գիտենք, հետևյալն է՝ նոր Կառավարությունը և նրա շուրջ առկա քաղաքական ուժերը ցանկանում են առաջ գնալ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց չգիտենք, թե որն է լինելու վերջնական որոշումը: Սակայն կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը, դոնորները, պատրաստ են աջակցել»:

Ամբողջական՝ տեսանյութում

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս