loader
Հեղափոխությունից առաջ ոչնչով աչքի չընկածն ասում է՝ չե՞ք հիշում ոնց էի պայքարում. Էդմոն Մարուքյան

Հեղափոխությունից առաջ ոչնչով աչքի չընկածն ասում է՝ չե՞ք հիշում ոնց էի պայքարում. Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ առարկություն չունի ՍԴ դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանի մասնագիտական որակների, գիտական գործունեության հետ կապված, բայց իր պատկերացումներն այլ են:

Վերջինս կարծում է, որ խորհրդարան պետք է ներկայացվեն դատավորի այնպիսի թեկնածուներ, որոնք աչքի են ընկել, եղել են դուրս կանգնած մյուս բոլորից, և այդ հանգամանքն էլ թեկնածուին պետք է բերեր ԱԺ: Մարուքյանը նկատեց, որ այսօր Հայաստանում հետհեղափոխական թրենդ կա:

«Սա ձեզ չի վերաբերում տիկին Դանիելյան, բայց հեղափոխությունից առաջ մարդիկ որևէ բանով աչքի չէին ընկել, մեկ էլ հեղափոխություն է եղել, ասում են՝ վայ, չե՞ք հիշում էն ժամանակ ես ինչպես էի պայքարում այս ռեժիմի դեմ։ Ժողովուրդ ջա՛ն, բոլորի արածն ու ասածը բոլորի աչքի դեմ է, ով ուր է եղել, ով որտեղ, ով ինչ է արել: Այդպիսի իրավիճակ կա, պարզ է, որ սա կապ չունի դատավորի ընտրության հետ, բայց գոնե ես հիշում եմ՝ ով ինչով է զբաղվել: Այս թրենդն ուղղակի աբսուրդի է մղում, որովհետև ամեն տեղից վերկացող դարձել է հեղափոխական: Իշխանություններին մի թթու խոսք ասել վախեցողներն այսօր քննադատում են։ Ասածս այն է, որ թրենդի մեջ ասում են՝ կրքերը հանդարտվել են, դատարանները սկսել են լավ որոշումեր կայացնել, ես այդպես չեմ կարծում։ Մի քանի գործով պատգամավորների տրված երաշխավորագրերով խափանման միջոց փոփոխելը դեռ չի նշանակում, որ դատական համակարգը սկսել է շնչել»,- ամփոփեց նա:

Մարգարիտա Ղազարյան

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս