loader
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին

Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստան էր ժամանել նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալը կարևորեց ՀՀ-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստերի շրջանակում նրա այցերը Հայաստան, որոնց ընթացքում տեղի ունեցող կանոնավոր խորհրդակցություննները թույլ են տալիս ուշադիր հետևել Հայաստանի համար ԵԽ ծրագրերի իրագործման ընթացքին և ապահովել դրանց արդյունավետությունը։ Կարեն Նազարյանն ընդգծեց, որ ՀՀ իշխանություններն ամենայն պատասխանատվությամբ են ստանձնել 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի բաղադրիչների կատարումը, որը հաջողությամբ կյանքի է կոչվում։

ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը նշեց, որ Գործողությունների ծրագիրը հանդիսանում է առավել համալիր ֆինանսավորված և արդյունավետ կերպով իրագործված ծրագրերից մեկը: Նա վերահաստատեց ԵԽ շահագրգռվածությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ հետագա բարեփոխումների ընթացքում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև հաջորդ փուլի՝ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի առաջնահերթությունների շուրջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս