loader
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու է իրենց աշխատակիցը այցելել News.am-ի խմբագրություն

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու է իրենց աշխատակիցը այցելել News.am-ի խմբագրություն

Այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ.ամ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունից:

«Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը:

Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույնն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին:

Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը:

Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել:

Ավելացնենք միայն՝ կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող:

Ի դեպ, նշված գրությունը փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս