loader
ՀՀԿ-ի վարկանիշը զրո է․ Երևանի ավագանու ընտրությունը Նիկոլ Փաշինյանի համար բարդ է լինելու. տեսանյութ

ՀՀԿ-ի վարկանիշը զրո է․ Երևանի ավագանու ընտրությունը Նիկոլ Փաշինյանի համար բարդ է լինելու. տեսանյութ

«Կարծում եմ՝ մինչև մայիս շատ բան կփոխվի երկրում, այդ թվում նաև՝ լուրջ փոփոխություններ կլինեն ներքաղաքական կյանքում, հասարակական տրամադրությունների մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մինչև 2019թ. մայիս:

Արմեն Բաղդասարյանը դժվարացավ ասել՝ «Ելք» դաշինքը միասնական կլինի՞, թե՞ ոչ. «Ամենայն հավանականությամբ, վարչապետը կցանկանա, որ այդ դաշինքը պահպանվի, ուրիշ բան, որ դոմինանտ ուժը մնում է անգամ ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը»:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է նախկին պաշտոնյաները նոր քաղաքական ուժեր ձևավորեն և վերադառնան քաղաքականություն, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ի դեպքում ես սա հնարավոր չեմ համարում. իշխանափոխությունից երկու ամիս է անցել, և ՀՀԿ-ի վարկանիշը գործնականում զրո է՝ կապված բացահայտումների հետ: Իսկ բացահայտումները չեն դադարում, ավելին՝ դրանք շարունակվում են: Սակայն ՀՀԿ-ի ռեսուրսը քաղաքական խաղից դուրս մնալ չի կարող»:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, քաղաքագետն ասաց. «Այստեղ իշխող քաղաքական ուժը մտածելու բան ունի, որովհետև թեկնածուն շատ կարևոր է: Երևանի քաղաքապետի ընտրությունը դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի համար՝ որքան էլ նա ասի, թե ինքը չի ընտրելու Երևանի քաղաքապետ»: Մեր զրուցակիցը այս ընտրություններում իշխող քաղաքական ուժին այնքան ուժեղ մրցակից է համարում ԲՀԿ-ին, որ կարծում է՝ ավագանիում չի կարող հայտնվել երրորդ քաղաքական ուժ:

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս