loader
ՀՀԿ-ն գերադասում է բացահայտ ցինիզմը

ՀՀԿ-ն գերադասում է բացահայտ ցինիզմը

ԹՈՒԼԱՑԵԼ` ՀԱՃՈՒՅՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Քաղաքական ցինիզմը միշտ էլ բնորոշ է եղել Հայաստանի իշխանություններին, բայց որպես կանոն՝ իշխանությունները փորձել են գոնե արտաքին պատշաճության կանոնները պահպանել և ամեն ինչ ներկայացնել այնպես, թե իբր ինչ անում են՝ պետության ու ժողովրդի համար են անում։ Հիմա նույնիսկ դա չեն անում։ Ընտրությունների ինստիտուտը վերջնականապես ոչնչացված է, և արտաքին պատշաճության պահպանման «թրենդը» անիմաստ է դառնում։ Արտաքին պատշաճության պահպանումը բարձրաշխարհիկ պարահանդեսներում է պարտադիր, իսկ հասարակաց տներում դրա կարիքը չկա՝ այնտեղ բոլոր պայմանականություններն ավելորդ են։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, հայտարարել է, թե «Սահմանադրությունն ու օրենսդրությունը հնարավորություն են տալիս մեզ երբ ուզենք՝ վարչապետ նշանակենք, երբ ուզենք՝ փոխենք վարչապետին, ի՞նչ է եղել... մենք կարող ենք այսօր մեկին վարչապետ նշանակել, երկու տարի հետո հանել, մեկ ուրիշին նշանակել, ո՞ւմ ինչ գործն է, այդ իրավունքը մեզ ժողովուրդը տվել է»։ 

Ահա այսպես։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Սովորաբար հասարակաց տների հաճախորդներն են այդպես հոխորտում՝ «փողը տվել եմ, ինչ ուզենամ՝ կանեմ, ոնց ուզենամ՝ կանեմ»։ Հիմա ՀՀԿ խոսնակը բաց տեքստով հենց դա է ասում։ Իհարկե՝ մոռանալով նշել, որ «այդ իրավունքը ժողովուրդը տվել է» 10 հազար դրամի դիմաց։ Ընդ որում՝ մարդկանց սոցիալական ծանր վիճակը կամ ցանկացած այլ բացատրություն որևէ նշանակություն չունի։ Հասարակաց տան այցելուի շատ պե՞տքն է՝ իրեն սպասարկողը կարիքից դրդվա՞ծ է հայտնվել այդ վիճակում, թե՞ պարզապես «խասյաթն» է այդպիսին։ Հայաստանի դեպքում պրոբլեմն «ընդամենը» այն է, որ մարդկանց միայն մի մասն է վերցրել 10 հազար դրամը, իսկ ՀՀԿ-ն անխտիր բոլորին է «ինչ ուզում՝ անում»։ Բայց ՀՀԿ-ն դրա բացատրությունն էլ ունի՝ ժողովրդավարություն է, փոքրամասնությունը պիտի չդիմադրի և համբերատար սպասի մինչև հաջորդ ընտրությունները։

 Մարկ Նշանյան

Ամբողջական `«Չորրորդ Իշխանությունում»

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս