loader
ՀՀԿ-ն ու ՀՅԴ միաձայն կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ՀՀԿ-ն ու ՀՅԴ միաձայն կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը

«ՀՀԿ ու ՀՅԴ կուսակցություններն  այսօր համատեղ նիստում միաձայն որոշեցին վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Վաղը՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում տեղի կունենա հաստատման հարցով քվեարկությունը», - համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Որոշեցինք և երկու խմբակցություններն արդեն Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է որպես վարչապետ: Քվեարկությունը եղավ և հիմա կներկայացնենք փաստաթղթերը», - նշեց Շարմազանովը:

Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ թեկնածությանը միաձայն են քվեարկել:

«Քաղաքական որոշումները կայացվում են խմբակցությունների կողմից»,-ասաց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս