loader
Հոկտեմբերին 7 մարզերի բնակիչներ ընտրության կգնան

Հոկտեմբերին 7 մարզերի բնակիչներ ընտրության կգնան

Աշնանը Հանրապետության մի շարք համայնքներում թեժ կլինի: Հոկտեմբերի 21-ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 7 մարզերում՝ Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում համայնքի ղեկավար և ավագանի կընտրեն: Այս մասին Հայաստան 24-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Ներքին Գետաշեն, Մաքենիս համայնքներում համայնքի ղեկավար են ընտրելու: Արմավիրի մարզի Գեղակերտ, Լեռնամերձ, Շահումյան թռչնաֆաբրիկա, Ծաղկունք, Դաշտ, Գետաշեն, Բերքաշատ, Արևադաշտ, Ջրաշեն համայնքներում գյուղապետ կընտրեն:

Այստեղ միայն 2 համայնքում է հոկտեմբերի 21-ի ընտրությունն ավագանու շուրջ կատարվելու: Շենավանում ու Բաղրամյանում էլ ավագանու նոր կազմ կհաստատեն: Նույն օրը քվեարկության կգնան նաև Շիրակի մարզի Լուսակերտ, Հովտաշեն համայնքի բնակիչները: Նրանք էլ համայնքի ղեկավար կընտրեն:

Հոկտեմբերի 21-ին ընտրություն տեղի կունենա նաև Արագածոտնի մարզի Ամանոս, Հացաշեն համայնքներում: Վերին Սասնաշեն համայնքում այդ օրը միայն ավագանի կընտրեն: Նույն օրն Արարատի մարզի Վերին Դվինի բնակիչները երկու քվեաթերթիկով քվեախուց կմտնեն՝ ավագանի և գյուղապետ կընտրեն: Իսկ Դալարում միայն ավագանու ընտրության կմասնակցեն:

Լոռու մարզի Անտաշեն համայնքում էլ նույն պատկերն է՝ ինչ Դալարում: Տավուշի մարզում այդ օրը միայն 2 համայնքում է ընտրություն տեղի ունենալու: Լուսահովիտն ու Սարիգյուղն իրենց ապագա ղեկավարներին են սպասում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս