loader
Հորդորում ենք Ն. Փաշինյանին Վ. Օսիպյանի և Հ. Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից. «Սասնա Ծռեր» կուսակցություն

Հորդորում ենք Ն. Փաշինյանին Վ. Օսիպյանի և Հ. Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից. «Սասնա Ծռեր» կուսակցություն

«Սասնա Ծռեր» կուսակցությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.

«Ցավով արձանագրում ենք, որ չնայած «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին, կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով և զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով։

«Կրկին հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլև արդեն նշանակված անձանց, առաջին հերթին՝ Վալերիյ Օսիպյանի և Հունան Պողոսյանի նմաններին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը՝ ժողովրդի և պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում»,– ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակման մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս