loader
Հովհաննիսյան. Որևէ օրենք չի կարող մտնել մարդկանց ընտանիքներ

Հովհաննիսյան. Որևէ օրենք չի կարող մտնել մարդկանց ընտանիքներ

Խորհրդարանը շարունակում է հերթական քառօրյան: Նիստի մեկնարկին պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Այնուհետև ԱԺ-ն շարունակեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումները:

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ վերահաստատում է երեկ հնչեցրած իր դիրքորոշումը:

«Մի վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ, և առհասարակ չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր է տանում։ Չկա այստեղ մեր և ձեր տեսակետ: Ինչ վերաբերում է հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, այդ տեսակետն այլ տիրույթում է, և այդ տիրույթում ես անելիք չունեմ »,- շեշտեց Հովհաննիսյանը:

«Հաշվի առնելով այն, որ մենք արագացված ենք այս օրենքը քննարկում, ես կխնդրեի եղած առաջարկությունները ներկայացնել հանձնաժողով մինչև երկուշաբթի օրը: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկներին, պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»,-ասաց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:


Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս