loader
Իմ այցի նպատակը քաղաքական այս իրավիճակը կատարյալ կայուն և հանդարտության պայմաններում հանգուցալուծելն է. վարչապետն ԱԺ-ում է

Իմ այցի նպատակը քաղաքական այս իրավիճակը կատարյալ կայուն և հանդարտության պայմաններում հանգուցալուծելն է. վարչապետն ԱԺ-ում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Հանրապետական 16 պատգամավոր միացել են ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու պահանջին: Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տեղի ունեցածը շատ պարզ է: Վարչապետն ուրախ է, որ որոշ պատգամավորներ քաղաքական իրավիճակը գնահատել են:

«Ես ուրախ եմ, որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ լսեցին ժողովրդի ձայնը և անհրաժեշտ արձագանք տվեցին»,- նկատեց Փաշինյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարել էր, որ պատգամավորները նման որոշման են գնացել ճնշումների արդյունքում: Ճնշումներ եղե՞լ են, հարցրեցին լրագրողները, վարչապետն էլ պատասխանց. «Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև այսօր ԱԺ շատ պատգամավորներ իրենց բարեկամների նաև իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են: Կարծում եմ՝ առաջին հերթին իրենք իրենց շրջապատի ճնշմանն են արձագանքել»:

Փաշինյանը րոպեներ հետո կհանդիպի նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Հարցին՝ ՀՀԿ-ի հետ հնարավո՞ր է հուշագիր ստորագրվի, Փաշինյանն ասաց, որ երեկվա հայտարարությունից հետո անհրաժեշտություն չկա:

«Իմ այցի նպատակը քաղաքական այս իրավիճակը կատարյալ կայուն և հանդարտության պայմաններում հանգուցալուծելն է»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետը հակադարձեց, թե արտահերթ ընտրություններից հետո երկրում մոնոպոլ խորհրդարան կստեղծվի:

«Մենք ավելի մոնոպոլ խորհրդարան չենք ունենալու, քան ունենք այսօր: Կասկած չկա, որ ժողովրդավարական արժեքներին որևէ բան չի սպառնում: Դուք՝ լրագրողներդ, կարող եք փաստել, որ մամուլն ազատ է այսօր այնքան, ինչքան չի եղել Երրորդ հանրապետության ողջ ընթացքում: Եվ ամեն օրվա հետ մամուլը լինելու է ավելի ազատ: Ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, լինելու է իրապես ազատ դատական համակարգ»,- ասաց նա:

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի ստորագրման հարցին՝ Փաշինյանն ասաց, թե չի կարծում, որ նախագահը ժողովրդի դեմ որևէ բան կանի:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԱԺ-ի լուծարման միակ սցենարը վարչապետի հրաժարականն է: Նա չհստակեցրեց, թե երբ է պատրաստվում հրաժարական տալ: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին են լինելու:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս