loader
Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է. ՀՀ նախագահի հարցազրույցը «Էխո Մոսկվի»-ին

Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է. ՀՀ նախագահի հարցազրույցը «Էխո Մոսկվի»-ին

Եթե երիտասարդների ու ոստիկանների միջև որևէ բախում գրանցվեր, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կկանգներ նրանց երկուսի արանքում՝ դա թույլ չտալով նման միջադեպեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման դիտարկում ՀՀ նախագահն արել է «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում:

«Իմ համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է: Եթե ժողովուրդը կանգնած է հրապարակում, ապա ես պետք է այնտեղ լինեմ: Եթե ժողովուրդն առաջնագծում է՝ ես պետք է այնտեղ լինեմ: Ես այլ լծակ չունեմ, և ամենայն հավանականությամբ չեմ էլ ունենա: Այդպիսին է մեր Սահմանադրությունը, ես չեմ այն գրել: Սակայն երբ ես համաձայնվում էի, գիտեի, թե ուր եմ գալիս»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նա շեշտել է, որ տարիների ընթացքում որոշակի լարվածություն է կուտակվել, որը տարբեր դրսևորումներ է ստացել:

«Կարելի էր երկիրը փոխել էվոլյուցիոն ճանապարհով, կամ կարելի էր դա անել այնպես, ինչպես եղավ: Հենց այդ պատճառով էլ սա ինձ ինչ-որ իմաստով չզարմացրեց: Զարմացրեց գործընթացի արագացվածությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը փոքր պետություն է, սակայն հայ ազգը համաշխարհային ազգ է, ինչն էլ մեր երկրի առավելությունն է: «Ուստի Հայաստանն իրականում կարող է դառնալ շատ հաջողակ պետություն: Դինամիկ երկիր, որը նայում է ապագային՝ 21-րդ դարի երկիր՝ օգտագործելով այն հսկայական ներուժը, որ մենք ունենք»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Հայաստանը շահագրգռված է երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի պահպանմամբ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նրա պնդմամբ՝ ռուսական ռազմաբազայի առկայությունը պետք է Հայաստանին և հայ-ռուսական հարաբերություններին: ՀՀ նախագահը շեշտել է, որ բազան անհրաժեշտ է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի պահպանման համար։

«Հայաստանի բանակը շատ մոտ է ռուսական բանակին։ Մեր բանակը տեխնիկապես հագեցվում է Ռուսաստանի կողմից։ Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ Հայաստանի ապագա վարչապետը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգության ապահովմամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ է ճանաչում և բավական լավ, բայց իրավիճակն ու քաղաքականությունն այնպիսին են, որ շատ զգայուն պահ է, այսինքն՝ Արցախում լարվածության աճը որևէ դեպքում բացառել չի կարելի։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Սարգսյանը շեշտել է, որ վերջինիս հետ իր հանդիպումները եղել են շատ կառուցողական։

«Նա երիտասարդ և տաղանդավոր է: Հանճարեղ ձևով զգում ու կառավարում է երիտասարդ ու ոչ երիտասարդ մարդկանց հույզերը, մտքերն ու ցանկությունները։ Բայց դա մի՛ հատկություն է, իսկ թե ինչպիսի վարչապետ կլինի նա՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է Սարգսյանը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս