loader
«Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

«Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ «Իմ քայլը», առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ 

Նրան ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա հայտնեց, որ Արարատ Միրզոյանին ճանաչում է «Հանուն գիտության զարգացման» շարժումից: Մակունցը ներկայացրեց Միրզոյանի կենսագրությունը:

Միրզոյանն ավելի քան 15 տարի ակտիվորեն ներկայացված է եղել հայաստանյան հասարակական, քաղաքական կյանքում:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը 6-րդ գումարման խորհրդարանի «Ելք» խմբակցության անդամն է եղել, իսկ 2018-ին ՀՀ առաջին փոխվարչապետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս