loader
«Իմ քայլը» դիմել է միջազգային հանրությանը

«Իմ քայլը» դիմել է միջազգային հանրությանը

Իմ քայլը» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ժամեր առաջ ոստիկանությունը կիրառել է ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնց մի մասը, այդ թվում' Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հոսպիտալացվել են:

Համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։

Վերահաստատելով մեր բոլոր գործողությունների խաղաղ բնույթը և բռնութունները մերժելու սկզբունքը և գիտակցելով Հայաստանի՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի դերը, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝

  • Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին հակասող գործընթացները դադարեցնելու նպատակով,
  • Հանդես գալ հրապարակային հայտարարություններով՝ համերաշխության կոչ ուղղելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և սատարելով նրանց խաղաղ հավաքների ազատությանը,
  • Հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքաղական զարգացումներին և Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։
  • Դատապարտել խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցող և դրանք կազմակերպող քաղաքացիների նկատմամբ բռնությունը և շարունակական ճնշումները։
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս