loader
Իմ մասին մի՛ անհանգստացեք, ինձ մոտ կոռուպցիոն ռիսկերն իջեցված են 0-ի. Սամվել Բալասանյան

Իմ մասին մի՛ անհանգստացեք, ինձ մոտ կոռուպցիոն ռիսկերն իջեցված են 0-ի. Սամվել Բալասանյան

Երբ ցանկանամ, այդ պահին էլ հրաժարական կտամ: Իմ մասին մի՛ անհանգստացեք: Ինձ մոտ կոռուպցիա չկա, կոռուպցիոն ռիսկերն իջեցված են 0-ի: Որևէ խնդիր չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Լրագրողների այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ ԱԱԾ-ն իր կողքով էլ կանցնի, Բալասանյանը նշեց. «Թող անցնի: Ես բիզնեսների հետ կապ չունեն: 1999 թվականից «Գյումրի» գարեջրի գործարան 4 անգամ մտած չեմ եղել: Իմ որդին իրավունք չունի՞ բիզնես ունենալու»:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իշխանափողությունը, Գյումրու քաղաքապետն ասաց, որ շատ լավ և այդ ամենը ողջունել է:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե շատերն իշխանափողությունից հետո հայտարարեցին, որ չեն ցանկանում նոր իշխանության հետ աշխատել, Բալասանյանը հայտարարեց. «Երբ իշխանությունը չուզեց, էլի չեմ աշխատի: Ես որևէ խնդիր չունեմ: Եթե իշխանությունը, հասարակությունը չուզեցին, չեմ աշխատի: Հասկանո՞ւմ եք: Ես այնքան գործողություններ եմ արել: Եթե Նիկոլ Փաշինյանն ասի, որևէ պահի չեմ սպասի, նույն պահին հրաժարականի դիմումս կգրեմ»:

Վերջինս նաև հավելեց, որ իր համար ամենակարևորը ժողովրդի կարծիքն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս