loader
Ինչ ակնկալիք ունի Արա Բաբլոյանը Բարձրագույն դատական խորհրդից

Ինչ ակնկալիք ունի Արա Բաբլոյանը Բարձրագույն դատական խորհրդից

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ակնկալում է, որ ընտրվող Բարձրագույն դատական խորհուրդը կլինի ազատ և արդար:

Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք երկրում արդարադատության պակաս կա, ԱԺ նախագահն արձագանքեց. «Չէի ասի, բայց մշտական բարեփոխումներն անհրաժեշտ են»:

Նշենք, որ , որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է խորհրդարանը, մյուս 5-ը կլինեն դատավորներ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, և 5-րդում՝Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս