loader
Ի՞նչ ֆորմատով է «ՔՊ»-ն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Ի՞նչ ֆորմատով է «ՔՊ»-ն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Իրավաբանների մեծ մասը կարծում է, որ իմ՝ վարչապետ առաջադրվելու անհրաժեշտությունը չկա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի ընտրության առաջին շրջափուլում իր՝ վարչապետի թեկնածու առաջադրվելն իրավական հարց է, քաղաքական չէ:

«Դա իրավական հարց է, իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում, երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ծանրակշիռ էր, որ պետք չէր առաջադրվելու անհրաժեշտության մասին մեկնաբանությունը: Մաքուր իրավաբանական խնդիր է, բայց կրկնում եմ՝ երեկոյան քննարկում կար, և ներկա հեղինակավոր իրավաբաններ կային, որոնք ասացին՝ դրա անհրաժեշտությունը չկա: Այստեղ միանշանակ քաղաքական հարց չկա, առաջադրումը քաղաքական ենթատեքստ չունի»,- նկատեց նա:

Փաշինյանը նաև ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանձին կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

«Ըստ էության, եթե դաշինք լինի, ապա «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով: Դեռ վերջնական որոշում չի կայացվել: Չեմ կարծում, որ «Ելք»-ի գործընկերներս լինեն «Իմ քայլը» դաշինքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս